Մանչեսթեր Սիթին միացել է Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու պայքարին
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով,- հաղորդում է լրագրող և վերլուծաբան Գրեմ Հանթերը:
Ըստ լրագրողի՝ «քաղաքայինները» ակտիվ բանակցություններ են վարում Մբապեի գործակալների հետ՝ վստահեցնելով, որ Մանչեսթերը Կիլիանի համար լավագույն տարբերակն է: Վերջինս կարող է աշխատել իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի հետ և միաժամանակ լավ գումար վաստակել:
Բացի այդ, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները Մբապեի գործակալներին խոստանում են, որ կարող են ֆուտբոլիստի համար ռեկորդային գումարներ վճարել:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Ռեալը» և ՊՍԺ-ն, սակայն մինչ օրս պայքարի ֆավորիտի անունը անհայտ է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



