FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջել
СПОРТՇվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 7-րդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիի հետ ոչ ոքիից հետո Լեւոն Արոնյանը 3.5 միավորով բաժանում է 7-14-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը, որը հավաքել է 5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու հնդիկ Պենտալա Հարիկրիշնան ունեն 4.5-ական միավոր:
Հուլիսի 13-ին կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ, որը 4 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայկական շախմատի առաջատարը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



