Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վարչապետը կարևորում է գործազրկությունից խուսափելու համար ապագա մասնագիտությունների ճիշտ կանխատեսումը

ОБЩЕСТВО

 Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 14-ին 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ ձեւավորվել է բարի ավանդույթ` նման հարթակներում քննարկելու հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունները եւ գտնելու առաջ շարժվելու ճիշտ բանաձեւը:

«Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համար, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ եւ ձեւակերպել այն, թե ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա եւ մենք այսօր ինչ պետք է անենք նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու եւ, առավել եւս, դրա դրական արդյունքներից եւ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար»,- ասաց Կարապետյանը:

 Նրա խոսքով` ներկայացվող զեկույցը բավականին հետաքրքիր նյութ է, եւ այնտեղ Հայաստանի համար առավել կարեւոր էր այն, որ ընդգծվում են թե հնարավորությունները, թե ռիսկերը:

«Ակնհայտ է, որ զարգացման հետեւանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, եւ տեխնոլոգիանեը փոխարինելու են շատերին իրենց աշխատատեղերում: Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտներին, ինչպիսիք են, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլեւ այլ ոլորտների վրա, ինչպիսին է խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ: Կամ, նույնիսկ, ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ եւս տեխնոլոգիաները կփոխարինեն մարդուն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Կարապետյանը կարևորեց ապագա մասնագիտությունների ճիշտ կանխատեսումը գործազրկության ֆենոմենից խուսափելու համար:

«Մենք ունենալու ենք նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու կարիք: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք արդեն այսօրվանից սկսած պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին` տեխնոլոգիաների զարգացումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, եւ կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը իր հետ բերում է նաեւ ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն` ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա` ստեղծիր բազմազանություն, ընտրիր եւ բազմացրու»,- ասաց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացվելը Հայաստանին հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում:

«Համապատասխան միջավայր ձեւավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը եւ էապես խթանել նոր տաղանդների բացահայտումն ու նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում եւ հարթակներում: Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաեւ հնարավոր օգուտները ձեւավորվող այս նոր իրականության մեջ»,- եզրափակեց Կարապետյանը:

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»