Դավիթ Տոնոյանը Վրաստանում կքննարկի ԱԻ ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ОБЩЕСТВОՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 16-18-ը կմեկնի Վրաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, այցի ընթացքում կքննարկվեն արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի մայիսի 3-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Պատվիրակության կազմում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



