Տարիքային մեծ տարբերություն ունեցող աստղային զույգերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
ЛАЙФՍերը տարիք չի հարցնում: Սակայն շատ հաճախ այնպես է ստացվում, որ տարեց տղամարկանց «սիրահարված» կանայք այդ հարաբերությունները սկսում են շահադիտական նկատառումներով: Իսկ մաքուր, անկեղծ սերը երիտասարդ կնոջ ու նրա հոր տարիքի տղամարդու միջև շատ հազվադեպ հանդիպող երևույթ է:
Ստորև marmeladka.me կայքը ներկայացնում է տարիքային ահռելի տարբերություն ունեցող աստղային զույգերի, որոնք տևական ժամանակ է՝ միասին են ապրում:
Հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Դուգլասը գրեթե 60 տարեկան էր, երբ խելակորույս սիրահարվեց Քեթրին Զետա- Ջոնսին` անտեսելով 25 տարվա տարիքային տարբերությունը: Դուգլասը հանուն նրա բաժանվել է կնոջից ու նոր ընտանիք ստեղծել: Այժմ զույգն ունի 2 երեխա:

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը միշտ էլ աչքի է ընկել չափից ավելի երիտասարդ աղջիկների հանդեպ իր սիրով: Դիբրովի ու նրա ներկայիս կնոջ` Պոլինայի միջև տարիքային տարբերությունը 30 տարի է: Նրանց սիրային հարաբերությունները սկսվել են, երբ Պոլինան եղել է 17 տարեկան:

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Բրյուս Ուիլիսի ու նրա ներկայիս կնոջ` Էմմա Հեմինգի միջև տարիքային տարբերությունը 23 տարի է: Սակայն նրանց միությունը կարելի է միանգամայն հաջողված ու երջանիկ համարել: Զույգն ունի 2 երեխա:

74-ամյա աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալին արդեն 6 տարի սիրային կապի մեջ է 27-ամյա Լինա Նիլսոնի հետ: Սա այն դեպքն է, երբ գումարը շատ հարցեր է լուծում:

Հայտնի ռուս երաժիշտ Ալեքսանդր Գրադսկին իր կնոջից` Մարինա Կոտաշենկոյից, մեծ է 31 տարով: Զույգն ունի 1 որդի:

Ռուս դերասան ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնը ևս մեծ հետաքրքրություն է տածում երիտասարդ կանանց ու աղջիկների նկատմամբ: Մի քանի տարի առաջ նա ամուսնացել է 18-ամյա ուսանողուհու հետ: Իսկ այժմ Գորդոնի կինն իրենից 30 տարով փոքր Նոզանին Աբդուլվասիևան է:

Հոլիվուդյան ռեժիսոր Վուդի Ալենը, ով սիրում է օրիգինալ լինել ամեն ինչում, ամուսնացել է իրենից 35 տարի փոքր կնոջ հետ, ով, ի դեպ, իր որդեգիր դուստրն է: Զույգը որդեգրել է 2 երեխայի ու արդեն մի քանի տարի ապրում է միասին:

Աղբյուրը` Tert.am



