Ճի՞շտ է, որ ձմերուկն օգնում է քաշ կորցնել, թե՞ ոչ
ФОТОBlognews.am-ը գրում է.
Հնարավոր է՝ զարմանաք, բայց ձմերուկը՝ ամռանը բոլորի սիրելի հյութալի հատապտուղը, համեղ լինելու հետ մեկտեղ նաև օգտակար է։ Ճիշտ է, այն քաղցր է, բայց դրանում կալորիաները շատ քիչ են, իսկ ջրային մեծ զանգվածը հագեցնում ու թարմացնում է՝ առանց նպաստելու գիրանալուն։
Ցածր կալորիականությամբ ձմերուկն օգնում է քաշ կորցնել։
Ընդհանրապես, մրգերն ու բանջարեղենը ցածր կալորիականության դիետայի կարևորագույն մաս են կազմում, քանի որ դրանք հագեցած են բազմաթիվ սնուցիչներով, քիչ կալորիա են պարունակում ու, միևնույն ժամանակ, բավարարում են քաղցը։
Նույնիսկ այլ առողջարար սննդի համեմատությամբ ձմերուկի կալորիաները, միևնույն է, քիչ են։
Ձմերուկն օգնում է հագենալ ու սով չզգալ։
Ձմերուկի ավելի քան 90 տոկոսը ջուր է, որը Ձեզ կհագեցնի ու բավարար կլինի երկար ժամանակի քաղց չզգալու համար։
Ձմերուկը հանգստացնում է մկանների ցավը։
Քաշ կորցնելու կարևոր մասը նաև ֆիզիկական ակտիվությունն է։ Մարզումներն օգնում են այրել կալորիաներն ու ամրացնել մկանները, սակայն այսպիսի մարզումները երբեմն ցավ են առաջացնում. մկանները կարող են բռնվել։
2013 թվականին մի հետազոտություն ցույց է տվել, որ ձմերուկը կարղ է հանգստացնել այս ցավը։
Ձմերուկի սնուցիչները լավ են առողջության համար։
Երբ Դուք կրճատում եք կալորիաների քանակը՝ քաշ կորցնելու համար, կարևոր է համոզվել, որ այն կալորիաները, որ ստանում եք, հարուստ են սնուցիչներով։ Ձմերուկն օգնում է այս հարցում. այն ապահովում է C վիտամինի օրական քանակության 25% ու A վիտամինի 30%-ը։ Ձմերուկը նաև ապահովում է կալցիումով, կալիումով ու երկաթով, հիանալի աղբյուր է վիտամին B6-ի համար, ինչը նպաստում է իմունային համակարգին։
Ձմերուկը հարուստ է նաև անտիօքսիդանտ լիկոպինով։ Լիկոպինը կրճատում է քաղցկեղի ու սրտի հիվանդությունների ռիսկը։