Գելենջիկի բնակիչները դագաղներով փակել են մայրուղին՝ ի նշան բողոքի շենքն ապամոնտաժելու դեմ (ֆոտո)
МЕЖДУНАРОДНОЕԳելենջիկում 14 հարկանի շենքի բնակիչները, որը իշխանությունները պետք է ապամոնտաժեն, ի նշան բողոքի փակել են «Դոն» M-4 դաշնային մայրուղին (Մոսկվա-Նովոռոսիսկ)։ Այս մասին շաբաթ, հուլիսի 15-ին, հաղորդում է «Նոր գազետա»-ն։
Ցուցարարներն անցումային հատվածում երկու դագաղ են տեղադրել, ինչպես նաեւ պաստառներ փակցրել՝ «Գելենջիկի քաղաքապետ Վիկտոր Խրեստինը վերցնում է մեր կացարանը» եւ «Մենք հավատում ենք միայն Պուտինին»։
Մայրուղին արգելափակված է մնացել 10 րոպե։ Դրա հետեւանքով մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում էր գոյացել։ Եվս կես ժամ ցուցարարները մասնակիորեն փակել են տեղաշարժը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Նրանք առնվազն 6 մարդու են ձերբակալել։
Նշվում է, որ բողոքի ակցիան իրականացրել են Կրասնոգվարդեյսկի փողոցի համար 79 շենքի բնակիչները։


1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



