Ռուս զինվորի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն ընդունել է մեղքը
ОБЩЕСТВОԳյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի հետնամասում ռուս զինվորի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն ընդունել է մեղքը: Այս մասին հաղորդում է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Նախնական տեղեկատվությամբ, զինծառայողի մահվան պատճառը ծառայակցի հետ կենցաղային վեճն է եղել: Այդ ծառայակիցն արդեն ձերբակալված է եւ խոստովանական ցուցմունքներ է տալիս»,-հաղորդում է մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Նշենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



