«Սե՞քս, ո՛չ…. ես չեմ ունեցել ինտիմ հարաբերություններ». Ալլա Պուգաչովայի թոռան ընկերուհին անկեղծացել է
ЛАЙФLife.panaroma.am-ը գրում է.
Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը պատրաստվում է ամուսնանալ ԱլյոնաԿրասնովայի հետ: Սոչիում անցկացված «Новая волна» երգի մրցույթի ժամանակ Նիկիտա Պրեսնյակովը անսպասելի հայտարարություն է արել, որը զարմացրել էր ոչ միայն նրա երկրպագուներին, այլ նաև լրագրողներին:
Խոսելով անձնական կյանքի մասին՝ 24-ամյա Նիկիտան ասել է. « Ես արդեն կողմնորոշվել եմ, մենք գրեթե մեկ տարի է ինչ հանդիպում ենք և մեզ մոտ ամեն ինչ լավ է»: Նշենք որ Ալյոնան շատ երիտասարդ է և ընդամենը մի քանի ամիս առաջ է ավարտել դպրոցը: Զույգը ծանոթացել է հանգստի ժամանակ, քանի որ վերջիններիս ամառանոցները գտնվում են հարևանությամբ:
Լրագրողների հետ զրույցում երաժշտի ընկերուհին ասել է. «Սե՞քս, ո՛չ: Ես չեմ ունեցել ինտիմ հարաբերություններ: Ես դեռ փոքր եմ և իմ մայրը դեմ է մեր հարաբերություններին: Իրեն դուր չի գալիս, որ Նիկիտան մեծ է ինձանից»: Սակայն տեսնելով զույգի համատեղ ճամփորդությունների լուսանկարները այս հայտարարությանը լրագրողները այդքան էլ չեն հավատում:



