Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երեխա ունենալը քմահաճույք, ուղղակի պարտականություն չէ. Մերի Ներսիսյանը՝ երրորդ անգամ մայրանալու մասին

ЛАЙФ

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ում երկրորդ դստեր մեկ տարեկանը նոր է լրացել, աշնանը կրկին կմայրանա: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են Մերին եւ Գոռ Պետրոսյանը կայացրել կարճ ժամանակ անց կրկին ծնողներ դառնալու որոշումն, ու ինչպե՞ս է հաղորդավարուհին պատկերացնում բազմազավակ մայրիկի կարգավիճակը:

Մերի, բարի լուրը ոչ միայն ուրախացրեց շատերին, այլեւ` զարմացրեց: Սառան օրերս էմեկ տարեկան դարձել, ու արդեն մի քանի ամսից կծնվի Ձեր նոր փոքրիկը: Հետաքրքիր է` արդյոք հատուկ էիք պլանավորել իրադարձությունների նման զարգացումը:

- Իսկապես իմ հղիության լուրը շատերին զարմացրեց, առաջին ու երկրորդ բալիկներիս միջև բավական մեծ էր դադարը ու մարդիկ երեւի մտածում էին, որ կամ չեմ ունենա երրորդ երեխա կամ շատ ավելի ուշ: Այնինչ ամուսնուս հետ հստակ որոշել էինք, որ երրորդ բալիկի ծնունդը չենք հետաձգելու:

Երբ իմացաք հղիության մասին, ի՞նչ զգացողություններ ունեցաք. արդյոք ուրախությանհետ զուգահեռ շփոթմունք ու անհանգստություն չկա՞ր:

- Ցանկացած բարի լուր ակամա դարձնում է մեզ ավելի երջանիկ, ավելի հպարտ ու լիարժեք: Հղիությանս լուրը միայն հրճվանք առաջացրեց ու սկսվեց վայելքի նոր մի փուլ:

Մերի երկու հրաշք աղջիկներ ունեք եւ հիմա որդի կունենաք: Իհարկե, վստահ եմ, որպատրաստ կլինեիք եւս մեկ աղջիկ ունենալ, սակայն որդու մասին իրականում սրտիխորքում երազո՞ւմ էիք:

- Միշտ եմ ասել ու եւս մեկ անգամ կփաստեմ, որ երբեք չեմ երազել որեւէ սեռի երեխա ունենալու մասին, այնպես որ, ինձ համար մեկ էր, թե ինչ սեռի կլինի փոքրիկը: Երկու աղջիկ ունեմ, ինչ խոսք, հավասարապես կուրախանայի, եթե պարզեի, որ երրորդն էլ է աղջիկ, հավասարապես ուրախ եմ նաեւ, որ որդի եմ ունենալու: Դա այլ զգացողություն է, մի քիչ անսովոր, մի քիչ տարօրինակ, բայց եւ հիասքանչ:

Նոր կյանք նվիրելը հրաշքի պես մի բան է, բայց խնամքն ու հոգատարությունըժամանակ են պահանջում: Օգնողներ ունե՞ք, եւ արդյոք կհասցնեք մայրականպարտականություններին զուգահեռ նաեւ աշխատել:

- Իսկապես, երեխաները պահանջում են շատ ժամանակ, առավել եւս իմ երեխաները, ովքեր շրջապատված են հոգատարությամբ, ովքեր միշտ պետք է զբաղված լինեն, ում հետ անդադար խաղում եմ, զբաղվում, նրանք ուտում են ժամով, քնում րոպեով, բայց ցանկացած որոշում կայացնելուց առաջ, պետք է վստահություն ու հիմք, որ պատարստ ես ու կարող, քանի որ երեխա ունենալը քմահաճույք, ուղղակի պարտականություն չէ: Եթե պատրաստ չես, նույնիսկ մեկ երեխա իրավունք չունես լույս աշխար բերել ու խորտակել նրան: Մենք տանն ունենք տատիկ՝ Գոռի մայրիկը, ով ամեն հարցում օգնում է ինձ, մայրիկս նույնպես պատրաստակամ ու հոգատար տատիկ է: Շատերն են կողքից ինձ «վախեցնում»՝ ասելով, որ շատ դժվար է լինելու, ինչպե՞ս ես կարողանալու, բայց ես մի վայրկյան անգամ չեմ մտածում դրա մասին, այն սերն ու էներգետիկան, որ ստանում եմ երեխաներիցս, ինձ տալիս են թեւեր, ուժ՝ չքնելու գիշերները, անվերջ ժպտալու ու վայելու մամայությունս:

Ի դեպ` հայրիկը որդի ունենալու կապակցությամբ յուրահատուկ վերաբերմունք ունի՞:

- Մեր հայրիկը 7-րդ երկնքում է, նա միշտ երազել է բազմազավակ ընտանիքի մասին: Հիմա գրեթե ամեն օր խոսում է տղայի արտաքին տեսքի մասին` մենք գիտենք, որ նա լինելու է կանաչ աչքերով, շիկահեր, 2 մետր հասակ է ունենալու ու շատ գայթակղիչ տղա է լինելու: Դեռ խմբակների հարցին չենք հասել, բայց մանկապարտեզ արդեն տարել ենք մեր ապագա տղային:

Հայտնի է, որ Ռոբերտ եք կոչելու փոքրիկին. երկա՞ր եք մտածել անվան շուրջ:

- Դեռ վաղուց ամուսինս որոշել էր, որ տղայի անունը լինելու է իր հայրիկի անունն, ով, ցավոք, կենդանի չէ: Մենք երկուսս էլ շատ ենք սիրում այդ անունը, հատկապես դրա կարճ տարբերակը՝ Ռոբ:

Իսկ Ձեր ավագ դուստրը պատրա՞ստ է եւս մեկ փոքրիկի «մեծական» խնամք ցուցաբերել:

- Ես այն մայրիկներից չեմ, ով իր ավագ երեխային դեռ փոքրուց ստիպում է իր ուսերին վերցնել փոքրիկի խնամքը, մի շարք պարտականություններ: Դեմ եմ դրան, նա էլ է դեռ երեխա, նա վայելում է իր մանկությունը: Նա Սառայի հանդեպ չունի կոնկրետ պարտականություններ, նա սիրում է քույրիկին, խաղում հետը, հեքիաթ կարդում: Նույնը, կարծում եմ, լինելու նաեւ եղբոր դեպքում: 


 

IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с Юнибанком