Միհրան Հարությունյանը դարձյալ մեկնել է վիրահատության (ֆոտո)
СПОРТՕլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Մոսկվայից մեկնել է Լեհաստան, որտեղ կենթարկվի ուսի վիրահատության: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է Instagram-ում:
«Ինձ հատուկ է լինել մենակ, հատուկ է, երբ առաջիկայում ծանր ու բարդ օրեր են, եւ կրկնակի հատուկ է հաղթահարել դրանք: Մոսկվա – Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատությանը՝ այս անգամ ուսի հատվածում: Հուսով եմ՝ ամեն բան հաջող կանցնի եւ կկարողանա առաջիկա մի քանի ամսում վերադառնալ մարզումներին»,- գրել է Միհրանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը մրցագորգից բացակայում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։
Դրանից հետո Հարությունյանը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: