Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը մոտ 370 մարդ ձերբակալվել է, 900 մեքենա են հրկիզել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ տոնական միջոցառումների ժամանակ մոտ 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ հուլիսի 13-14-ին հրկիզվել է 897 ավտոմեքենա, ձերբակալվել է 368 մարդ: Նշվում է, որ 2016 հրկիզվել էր 855 մեքենա, ձերբակալվել էր 577 մարդ: Նախարարության ներկայացուցիչ Պերրա-Անրի Բրանդեի խոսքով՝ անվտանգության խիստ միջոցառումներն ամբողջ երկրում հնարավորություն են տվել այս տարի «զգալիորեն նվազեցնել հրկիզումների և ծեծկռտուքների թիվը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միայն Փարիզում անվտանգությունը տոնի ժամանակ ապահովել է 11 000 ոստիկան, Սենայում պարեկություն անող 6 նավակ, Reaper անօդաչուն:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»
5
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...



