Ալեքսանդր Գրիգորյան. ԲԿՄԱ-ի հաղթանակն օրինաչափ էր ու արդարացի
СПОРТՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ից կրած պարտությունը:
«ԲԿՄԱ-ի հաղթանակն օրինաչափ էր ու արդարացի: Մեզ չհաջողվեց անել ծրագրված շատ բաներ: Հասկանում էինք, որ, խաղալով այսպիսի ուժեղ մրցակցի դեմ, պետք էր վնասազերծել նրա ուժեղ կողմերը:
1:2 հաշվի ժամանակ ունեցանք 100 տոկոսանոց 2 գոլային պահեր, որոնից մեկը՝ մեն-մենակ դարպասապահի դեմ: Մարկելովը խփեց մեկ գոլ, սակայն նա կարող էր նորից աչքի ընկնել եւ հավասարեցնել հաշիվը: Գոլային պահերով հավասար խաղ էր, բայց ԲԿՄԱ-ն ուներ ոչ մեծ առավելություն:
Խաղի արդյունքն ու որակը չբավարարեցին ինձ: Զգում եմ, որ թիմը կարող է խաղալ ավելի խելամտորեն»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ Մախաչկալայում կայացած խաղում բանակայինները հաղթել էին 3:1 հաշվով: