Անգլիայի ֆուտբոլի U-19 հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունը
СПОРТ2017թ. ամռանը երիտասարդ անգլիացիները թագավորում են ֆուտբոլային աշխարհում: Հունիսին Անգլիայի հավաքականը՝ բաղկացած 20 տարին չլրացած ֆուտբոլիստներից հաղթեց Աշխարհի առաջնությունը, իսկ հուլիսին նրանց ավելի երիտասարդ ընկերները դարձան Եվրոպական առաջնության հաղթողներ: Եզրափակիչ խաղում «առյուծների» հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին: Պորտուգալիան այս խաղում ընդհանրապես գոլ չխփեց. Դյուջոն Սթերլինգը 56-րդ րոպեին գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Անգլիացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Իսա Սուլիմանը և Լուկաս Նմեչան: Խաղում կարմիր քարտ ստացավ անգլիացի ֆուտբոլիստ Տայիո Էդունը (86-րդ րոպե): Անգլիան U-19 մրցաշարում հաղթեց պատմության մեջ առաջին անգամ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



