Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավորը Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը գոհացուցիչ չի համարում

ОБЩЕСТВО

 Հայաստանն այս տարի նշում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Երկրների ցանկում է նաեւ Կիպրոսը։  25 տարիների երկկողմ հարաբերություններում գրանցած հաջողությունների,  տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների,  Կիպրոսի հայ  համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի հետ։

-Պրն Մահտեսյան, այս տարի լրանում է Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ի՞նչ զարգացումներ են գրանցվել երկկողմ հարաբերություններում այս տարիների ընթացքում եւ ի՞նչ մակարդակի վրա են նրանք գտնվում այսօր:

-Անցնող 25 տարիների ընթացքում այս հարաբերությունները հետզհետե աճել ու սերտացել են եւ ներկայումս գտնվում են բարեկամության եւ գործակցության բարձր մակարդակի վրա: Այս ժամանակաշրջանում երկու կառավարությունների կողմից  ավելի քան 25 համաձայնագրեր են ստորագրվել։

-Կիպրոսն ու Հայաստանն այսօր համագործակցում են մի շարք  ոլորտներում` քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և այլն: Կցանկանայի՝ անդրադառնայիք նաեւ այն հարցին, թե որ մակարդակում է գտնվում համագործակցությունը տվյալ ոլորտներում առանձին-առանձին: Նաեւ երկրների միջեւ տնտեսականհամագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Կիպրոսի եւ Հայաստանի գործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Քաղաքական ոլորտում  կարելի է նշել երկու պետությունների սփյուռքների միջեւ գործակցության համաձայնությունը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշմանը զորակցող հայտարարությունները կիպրոսցի նախարարների կողմից: Հատկանշական էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի կառավարության ամբողջական մասնակցությունը Երեւանում կազմակերպված միջոցառումներին նախագահի, խորհրդարանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պետական այրերի մակարդակով: Ռազմական ոլորտի կապակցությամբ պետք է ասել, որ ՀՀ-ում Աթենքի դեսպանության ռազմական կցորդը նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ Կիպրոսում, իսկ վերջերս ընդունեցինք Հայաստանի պաշտպանության նախարարին, ում հետ քննարկվեցին երկու երկրներին  վերաբերող կարեւոր հարցեր: Մշակութային ոլորտում  գործունեությունը բավականին ընդլայնված է։ Մեր նախաձեռնությամբ գրեթե ամեն տարի Հայաստանից հրավիրվում են բարձրակարգ արվեստագետներ, ովքեր ելույթ են ունենում  լեցուն սրահներում: Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդես, որի բացումը կատարեցին երկու խորհրդարանների նախագահները: Երկու երկրների կողմից հրատարակվեց նաեւ հատուկ նամականիշ, որը  կրում է Մելքոնյան կրթական հաստատության նկարը: Կրթական ոլորտում կարեւոր է նշել, որ վերջերս Հայաստան այցելեց Կիպրոսի համալսարանի ռեկտորը, ով համագործակցության կարեւոր համաձայնություններ ստորագրեց Երեւանի պետական, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանների հետ: Կցանկանամ նշել, որ բոլոր այս ոլորտներում եւ մանավանդ տնտեսական համագործակցության ընդլայնումը կարող է ավելի արագ զարգանալ, եթե մեր երկու երկրների միջեւ  մշտական ուղիղ թռիչքներ գործեն։  

- Ձեր ունեցած վերջին տվյալներով որքա՞ն է առևտրաշրջանառության ծավալը, ո՞ր ոլորտներում է իրականացվում ապրանքաշրջանառություն, և արդյո՞ք գոհացուցիչ  են առկա թվերը: Կցանկանայի՝ անդրադառնայինք նաեւ ներդրումային ոլորտում նախանշված ծրագրերին։

-Դժբախտաբար, առեւտրաշրջանառության ծավալը գոհացուցիչ չէ: Օրինակ՝ 2014-2016 թվականներին միջին հաշվով տարեկան ներմուծումը Հայաստանից  կազմել է 10.000 եվրո, իսկ դեպի Հայաստան արտահանումը դարձյալ միջին հաշվով տարեկան՝ 600.000 եվրո: Ներդրումային ոլորտում դեռեւս նշանակելի ծրագրեր չկան։

-Հայաստանի եւ Կիպրոսի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի ՞նչ հնարավորություններ կան: Արդյո ՞քնախանշված են կոնկրետ ուղղություններ:

-Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից լայն հնարավորություններ կան, սակայն ուղիղ թռիչքների բացակայությունը եւ վիզայի որոշ դժվարությունները արգելք են հանդիսանում: Aegean-ի չվերթների մեկնարկը դրությունը որոշ չափով բարելավեց: Կիպրոսի զբոսաշրջիկների խմբեր կարելի է ուղարկել, սակայն Հայաստանը պետք է հնարավորություններ ստեղծի, դժվարությունները հարթի եւ ծանուցողական աշխատանք տանի:

-Իսկ ըստ Ձեզ՝ Հայաստանում ի՞նչն է գրավում Կիպրոսի զբոսաշրջիկներին և հակառակը, հայ զբոսաշրջիկներին`Կիպրոսում:

-Հայաստանի առավելություններն են՝ թանգարանները, մշակույթի կոթողները, մշակույթը, արվեստը եւ բնական գեղեցկությունները: Իսկ Կիպրոսը կարող է մատուցել իր ծովափերը, բնությունը, հանդարտ ապրելակերպն ու հաճելի ժամանցը: Այստեղ կարեւոր է ընդգծել երկու ժողովուրդների մտածելակերպի նմանությունները, որով նրանք կարող են երկու երկրների մեջ էլ  իրենց տանը  զգալ։

- Պարոն Մահտեսյան, ի ՞նչ կասեք Կիպրոսում հայ համայնքի վերաբերյալ. այն ինչպիսի՞ դերակատարում ունի Կիպրոսի զարգացման գործում:

-Կիպրոսի հայ համայնքը փոքր, սակայն կազմակերպված եւ աշխույժ է: Կիպրահայերը երկրի զարգացման  գործում դերակատարություն են ունեցել եւ անցյալում, եւ   այսօր: Հայերը փայլում են բոլոր ոլորտներում ու դեպի աշխարհի զանազան երկրներ ուղարկված պատվիրակությունների կազմում պատվով են ներկայացնում Կիպրոսը արվեստի, տնտեսության եւ այլ ոլորտներում:

-Որքա ՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:

-Կիպրոսի հայ համայնքի թիվը շուրջ 3.500 է, մեծամասնությունը մայրաքաղաք Նիկոսիայում է, մնացածը՝ Լառնակայի, Լիմասոլի եւ Պաֆոսի ծովամերձ քաղաքներում: Հիմնականում նրանք վաճառականներ են, բժիշկներ, արհեստավորներ եւ պաշտոնյաներ մեծ հաստատություններում։

-Իսկ  ի՞նչ է նախատեսված Կիպրոսում 2017 թվականի  օրակարգում՝ կապված հայերին առնչվող հարցերի հետ, ի՞նչ միջոցառումներ են սպասվում առաջիկայում:

-Կիպրոսի համար 2017-ի կարեւորագույն օրակարգը կիպրական հարցի բանակցությունների ներկա փուլն է, որ վերջերս կայացավ Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո: Դժբախտաբար, չկարողացան ինչ-որ լուծման հասնել, սակայն հուսով ենք, որ  համապատասխան լուծում գտնելու պարագայում հայ համայնքի իրավիճակը եւս կարգավորված կլինի նոր սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է համայնքային ներքին կյանքին, մեր համայնքում գործում են համահայկական կազմակերպությունների տեղական մասնաճյուղերը՝ ՀՄԸՄ-ՀԵՄ, ՀԲԸՄ, Համազգային, ՀՕՄ, որոնք աշխույժ գործունեություն են իրականացնում եւ յուրաքանչյուրն  իր ոլորտում՝ մշակութային, մարզական, սկաուտական, բարեգործական, երիտասարդական եւ պատանեկան գործունեությամբ  ձգտում են կենդանի պահել հայ համայնքի հայախոս նկարագիրը:

 

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами