Փորձագետն առաջիկա երկու ամսում ռուբլու արժևորվում է կանխատեսում
ЭКОНОМИКАֆինանսական հարցերով փորձագետ Քրիստինե Բալաբեկյանը կանխատեսում է առաջիկա երկու ամսում դոլարի նկատմամբ ռուբլու արժևորվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում փորձագետը նկատեց նաև, որ հուլիս-օգոստոսին Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված որևէ փոփոխություն չի կանխատեսվում: «Դոլարի արժեզրկմամբ պայմանավորված՝ ռուբլու արժևորում է սպասվում, որը ևս հայ գործարարների համար կարող է դրական ազդեցություն ունենալ: Խոսքը մինչև սեպտեմբերի 15-ին է վերաբերում, այնուհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել»,-ասաց Բալաբեկյանը:
Ըստ փորձագետի` դոլարի արժեզրկումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



