Անահիտ Սիմոնյանի լուսանկարները՝ Փարիզից
ЛАЙФԵրգչուհի-դիզայներ Անաhիտ Սիմոնյանը մեկնել է Փարիզ, որտեղ իմիջի եւ ոճի ստեղծման վերապատրաստում է անցնելու Marangoni ինստիտուտում: Այս մասին նա ասել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

Անահիտն արդեն վայելում է ամենահեքիաթային քաղաքներից մեկը, իսկ տպավորություննրով կիսվում Instagram-ի էջում:
Այսպիսով՝ երեկ երգչուհին եղել է հանրահայտ Coldplay խմբի համերգին, իսկ այսօր լուսանկար է հրապարակել լեգենդար Էյֆելյան աշտարակի ֆոնին:

Հիշեցնենք, որ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր փարիզյան ճանապարհորդությանը, Անահիտը նշել էր.

«Հուլիսի 16-ին եմ մեկնում Փարիզ, կվերադառնամ օգոստոսին։ Դժվար, թե կարողանամ հասցնել հանգստին ժամանակ տրամադրել, որովհետեւ ամեն օր դասերի եմ լինելու. դա շատ հետաքրքիր է եւ կարեւոր՝ իմ մասնագիտության համար»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



