ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ. «Ալաշկերտը» ցույց տվեց, որ շատ լավ թիմ ունի եւ ուժեղ մրցակից է
СПОРТՆախորդ խաղն ավարտվեց 1:1 հաշվով, ինչը թույլ է տալիս մտածել հավասար հնարավորությունների մասին, ասել է Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը Երեւանում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսում:
Հուլիսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի պատասխան խաղը:
«Մենք ունենք մեծ հնարավորություններ վաղը: Բայց նաեւ «Ալաշկերտը» հեշտ մրցակից չէ: Առաջին հանդիպման հաշիվը նշանակում է, որ թե դաշտի տերերը, թե մենք ունենք վաղվա խաղում հաղթելու մեծ հնարավորություններ:
Տանը մենք մեծ հույսեր ունեինք հաղթելու եւ շատ էինք ուզում հաղթել: Բայց որոշակի սխալները բերեցին գոլ բաց թողնելուն: Առաջին խաղակեսը մեզ հեշտ տրվեց, եւ մենք մի տեսակ երեւի հանգստացանք, որ այդպես կշարունակվի նաեւ երկրորդ խաղակեսում: Բայց «Ալաշկերտը» մեզ անակնկալի բերեց, ավելացրեց եւ այդպիսի հաշվով ավարտվեց հանդիպումը:
Մեր առաջին հանդիպումը մեզ համար դաս եղավ, որ ֆուտբոլը մեկ խաղակես չէ, այլ 90 րոպե է եւ եւս մի քանի րոպե, որքան կավելացնի մրցավարը:
1:1 հաշիվն այդքան էլ մեծ հարված չէ մեզ համար, որպեսզի մենք մեր ուժերին եւ մեր վաղվա հաղթանակին չհավատանք:
Մենք չենք բացառում, որ «Ալաշկերտը» հրաշալի հանդես կգա: Ամեն ինչ սպասում ենք «Ալաշկերտի» դեմ խաղից: Ամեն ինչի պատրաստ ենք լինելու խաղադաշտում:
Չեմպիոններիր լիգայում թույլ մրցակիցներ չկան: «Ալաշկերտը» ցույց տվեց, որ շատ լավ թիմ ունի, եւ ուժեղ մրցակից է: Հայ ֆուտբոլիստները ուժեղ են: Բայց մենք գիտենք նաեւ մեր հնարավորությունները եւ մեր առջեւ ունենք դրած խնդիր, որ պետք է հաղթահարենք այս արգելքը:
Մենք արդեն գիտենք «Ալաշկերտի» թույլ եւ ուժեղ կողմերը, մեզ համար առանձնացրել ենք, բայց այդ մասին չենք բարձրաձայնի, խաղադաշտում ցույց կտանք:
Մենք հույսով ենք սպասում վաղվան: Թիմը պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն»,-0 ասել է Ալեքսանդր Երմակովիչը:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Հուլիսի 18-ին կայանալիք պատասխան հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Լուսինե Շահբազյան