ՃՏՊ Տաշիր քաղաքում. վարորդը սրտի կաթվածից մահացել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 17-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes Benz» մակնիշի 14 PP 555 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Լ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1970 թ. ծնված Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:
Ըստ դեպքի վայրում գտնվող բժիշկների՝ Լ. Ա.-ը մահացել է սրտի կաթվածից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



