Ամստերդամում բացվել է MH17 չվերթի զոհերի հուշահամալիրը
МЕЖДУНАРОДНОЕԴոնբացի երկնքում «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Ամստերդամ- Կուալա Լումպուր MH17 չվերթն իրականացնող օդանավի խոցումից երեք տարի անց Նիդեռլանդների մայրաքաղաքում բացվել է ողբերգության զոհերի հուշահամալիր։ Արարողությանը ներկա էր Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդերը ու թագուհի Մաքսիման, կառավարության անդամները ու ուղեւորների ու անձնակազմի անդամների ավելի քան 2000 ազգականներ, փոխանցում է DW-ն։
Համալիրը, որը գտնվում է Ամստերդամի օդանավակայանից ոչ հեռու, իրենից ներկայացնում է մետաղական չորս մետրանոց պատ ու դրա դիմաց տեղակայված պողպատյա աչք, որի վրա փորագրված են բոլոր զոհվածների անունները։ Ավելի վաղ վթարի զոհերի ազգականները համալիրի շուրջ տնկել էին 298 ծառ, որոնցից յուրաքանչյուրին տվել են զոհվածներից մեկի անունը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



