Ռայան Գիգս. ՄՅՈւ-ում Ռոմելու Լուկակուից հաստ կաշի կպահանջվի
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը մեկնաբանել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերն «Էվերթոնից»:
«Նրան կհետևեն մանրադիտակից, ինչպես դա չի եղել «Վեսթ Բրոմվիչում», «Չելսիում» կամ «Էվերթոնում»: Լուկակուից կպահանջվի հաստ կաշի, քանի որ նրա վրա անընդհատ ճնշում է գործադրվելու: Նա պետք է ուշադիր լսի մարզիչներին, դա կարևոր է: Եթե նա բաց թողնի շանսը, նրա տեղը կգա նա, ով կօգտվի դրանից:
Լսել եմ Մորատայով ՄՅՈւ-ի հետաքրքրվելու մասին, սակայն Ռոմելուն մի քանի առավելություն ունի. Լուկակուն արդեն խաղացել է Պրեմիեր լիգայում, նա Պոլ Պոգբայի ընկերն է, ինչը կհեշտացնի նրա հարմարվելը: Բացի այդ, նա ծանոթ է Մոուրինյուի պահանջներին»,- Գիգսի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



