Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թափուր տեղերի հիմնախնդիրը ԲՈՒՀ-երում

ОБЩЕСТВО
Գնահատման և թեստավորման կենտրոնն (ԳԹԿ) արդեն հրապարակել է 2016–2017 թվականների ուսումնական տարվա պետական և ոչ պետական բուհերում առկա ուսուցման թափուր տեղերի ցանկը: Դիմում–հայտերի ընդունման գործընթացը սկսվել է հուլիսի 14–ից և կշարունակվի մինչև 20–ը: Այսինքն, այն դիմորդները, ովքեր իրենց հավաքած միավորներով չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, կարող են այլ մասնագիտություն ընտրել, նոր դիմում ներկայացնելով նշված բուհի հանձնաժողովներ և մասնակցել թափուր տեղերի մրցույթին:
 
Ի դեպ, ԳԹԿ–ի տյալներով Երևանի պետական համալսարանը հայտարարել է 368 անվճար և վճարովի թափուր տեղ ունենալու մասին, որից անվճար տեղերի թվով ամենամեծ պահանջարկը՝ 32, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով է: Անվճար, թափուր տեղերի ցուցանիշով երկրորդ հորիզոնականը ԵՊՀ–ում զբաղեցնում է «Ֆիզիկա» մասնագիտությունը, 27 տեղով: Իսկ երրորդ հորիզոնականում «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունն է՝ 20 անվճար տեղով:
 
Այս ցանկում են հայտնվել նաև «Մաթեմատիկա» (18 տեղ), «Հայոց լեզու և գրականություն» (16 տեղ), «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» (15 տեղ), «Տեղեկատվական անվտանգություն» (12 տեղ) մասնագիտությունները: Ի դեպ, մնացած մասնագիտությունների գծով ևս կան թափուր տեղեր, սակայն հետաքրքիր է, որ ճշգրիտ մասնագիտություններն այս ցանկում ամենամեծ թիվն են կազմում: Ու եթե սա ինչ–որ տեղ հասկանալի է, ապա հասկանալի չէ, թե դիմորդների հետաքրքրությունը ինչու է այդքան նվազել մայրենիի հանդեպ: Ստացվում է, որ օտար լեզուների պահանջարկն ավելի մեծ է, քան մայրենիինը, որն ի դեպ լուրջ մտածելու տեղիք է տալիս:
 
Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրում անվճար 270 տեղի մրցույթ է հայտարարվել: Այստեղ ամենամեծ թվով թափուր մնացած տեղերը համապատասխանաբար բաշխվել են՝ «Էլեկտրոնիկա»՝ 20 տեղ, «Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ»՝ 18 տեղ, իսկ 17–ական անվճար տեղ էլ կա «Ծրագրային ճարտարագիտություն» և «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությունների գծով:
 
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ընդհանուր առմամաբ 801 անվճար տեղ է ավելացել, որից 27–ը Շինարարության բաժնում:
 
Ուշագրավ է նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նույնպես անվճար թափուր տեղեր կան, այն դեպքում, երբ տարիներ առաջ նշված բուհ ընդունվելու համար, այն էլ անվճար բաժնում, պահանջվում էր բավականին բարձր միավորների փունջ հավաքել:
 
Եվ այսպես, Տնտեսագիտականում ներկայում հայտարարված անվճար թափուր տեղերն ըստ առաջնահերթության հետևյալ պատկերն ունի՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության գծով հայտարարված է 13 անվճար թափուր տեղի մրցույթ, երկրորդ հորիզոնականում «Ֆինանսներ» մասնագիտությունն է՝ 11 տեղով և երրորդը՝ «Կառավարում» մասնագիտությունն է՝ 10 անվճար թափուր տեղով:
 
Նշվածով չի սահմանափակվում բուհերի անվճար և վճարովի լրացուցիչ մրցույթի տեղերի «քրոնիկան»: ԳԹԿ–ի կայքում մյուս բոլոր բուհերի մասով նույնպես տեղեկություններ կան: Մենք պարզապես ներկայացրեցինք, թե իրականում պետության կողմից պատվեր իջեցված և այս ուսումնական տարվա դիմորդների ցանկությունները որքանով իրար չեն համընկել: Ասվածից գալիս ենք այն եզրակացության, որ ճշգրիտ մասնագիտությունների գծով թափուր տեղերի ամենաբարձր ցուցանիշը ցույց է տալիս, որ պետությունը թեև կարևորում է ֆիզիկոս, մաթեմատիկոս ու ռադիոֆիզիկոս մասնագետների «գոյությունը», սակայն դիմորդների շրջանում նշված մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ բուհն ավարտելուց հետո հավանաբար նրանց անորոշ ապագա է սպասվում: Անորոշությունն էլ պայմանավորված է ապագայում չպահանջված մասնագիտություն ձեռք բերելու վախով, որի պահանջարկը դեռևս չի կարողանում ձևավորել պետությունը:
 
Ստացվում է, որ չնայած պետպատվերի տեղերի թվին, դիմորդներն էլ իրենց հերթին են հաշվարկում, թե նշված մասնագիտությունների գծով մասնագիտանալուց հետո, ապագայում նրանք որքանո՞վ կկարողանան բարձր աշխատավարձով աշխատանք գտնել: Եվ առաջարկի ու պահանջարկի սեփական վերլուծությունները հանգեցնում են նրան, որ դիմորդները հրաժարվում են իրենց կյանքից 4 տարի նվիրել այս կամ այն բուհի դիպլոմ ունենալու համար: Սրանք հարցեր են, որոնք չլուծվելու դեպքում կարճ ժամանակ անց կարող են հանգեցնել ճշգրիտ մասնագիտությունների գծով որակյալ մասնագետներ ունենալու հույսի փոշիացման: Նշված ուղղություններով պահանջարկ ձևավորելու դեպքում, որի հնարավորությունը մենք դեռևս ունենք, երիտասարդ մասնագետները կարող են նույնիսկ աշխարհի ուշադրությունը շրջել դեպի Հայաստան, քանի որ իրականում ճշգրիտ գիտությունների գծով մենք ունենք նաև գենետիկ բազա, որի մասին պետք չէ մոռանալ: Սա հենց այն կետն է, որը կարող է աշխարհը շրջել, որն իրականում փնտրում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Պարզապես հարկավոր է այս մասին մի լավ մտածել ու այն զարգացնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել:
 
 
Արմինե Գրիգորյան
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами