Ղրղզստանում նախագահի թեկնածություն է ներկայացրել 30 գործիչ
МЕЖДУНАРОДНОЕՂրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 30 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է հունիսի 15-ից: Համաձայն երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ՝ վեցամյա ժամկետով: Ցանկացած մարդ կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը:
Նախագահի թեկնածուները պետք է մինչև օգոստոսի 26-ը հավաքեն 30 հազար ստորագրություն և ԿԸՀ դնեն շուրջ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով գրավ: Նրանք նաև պետք է պետական լեզվի իմացության թեստ անցնեն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



