Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
ОБЩЕСТВОԻրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է 13.3 միլիոն դոլար վճարի, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:
Հուլիսի 16-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա ձերբակալված է, և դատարանը նրան մեղադրում է ֆինանսական հանցագործություններ կատարելու մեջ:
Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Իրանի միջուկային նախագծի շուրջ բանակցություններում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



