Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեկնարկում է պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագիրը

ОБЩЕСТВО

Գեղարքունիքի մարզում, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, մեկնարկում է պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագիրը, որն իրականացնում են «Սեյվ դը չիլդրեն»,«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» եւ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն երը:

Ծրագրի մեկնարկը տրվեց Գավառ քաղաքում «Սեյվ դը չիլդրեն» եւ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունների կողմից հրավիրված քննարկմամբ, որին մասնակցեցին Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների մանկավարժներ, բժիշկներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացելով հանդիպում-քննարկումը` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը կարեւորեց Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագիրը` շեշտելով, որ արդեն տեսանելի են պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տխուր հետեւանքները:

«Նորածիններիսեռերի միջեւ անհամամասնությունն արդեն Հայաստանում նկատելի է,Գեղարքունիքի մարզում` առավելապես : 1990 թվականից ի վեր տղաների քանակնաղջիկ երեխաների նկատմամբ սկսել է առավելություն ձեռք բերել, եւ այդանհամամասնությունը գնալով խորանում է, ինչը չափազանց վտանգավորիրավիճակ է ստեղծել հետագա սերնդատվության ու ժողովրդագրության աճիպահպանման համար»,- նշեց Անահիտ Գեւորգյանը: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության համայնքային ներգրավվածությանպատասխանատու Սոֆիկ Մինասյանն առանձնացրեց այն երեք հիմնական գործոնները, որոնք նպաստում են սեռով պայմանավորված պտղահատումների իրականացմանը:

«Առաջինգործոնն այն է, որ մեզանում ընտանիքները տղա երեխաներին գերադասում ենաղջիկներից` տղաների մեջ գտնելով տոհմի շարունակությունը: Երկրորդ գործոնըերեխայի սեռը որոշող տեխնիկական միջոցն է, երրորոդ գործոնը` շատ երեխաներ չունենալու ցանկությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում սեռով պայմանավորված հղիությանարհեստական ընդհատումների հետեւանքով յուրաքանչյուր 114 տղային բաժին էընկնում 100 աղջիկ: Իսկ Գեղարքունիքում եւ Արագածոտնում արդեն յուրաքանչյուր124 տղային բաժին է ընկնում 100 աղջիկ:

Այս թվերով Գեղարքունիքն ուԱրագածոտնը գերազանցում են նույնիսկ Չինաստանի ցուցանիշները»,- հայտնեց Սոֆիկ Մինասյանը:

Ընդ որում, սեռերի միջեւ անհամամասնությունն արդեն արտահայտվում է նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում:

«Անցած տարի մեր դպրոցում 17 հոգուցբաղկացած մի դասարան ավարտեց, որտեղ միայն տղաներ էին սովորում, անչափդժվար էր առանց աղջիկների նրանց հետ աշխատելը, դասարան կառավարելը: Մերգյուղում արտագնա աշխատանքում գտնվող շատ տղաներ գալիս են հարսնացուընտրելու, սակայն շատ դժվար են աղջիկներ գտնում, որովհետեւ այդ տարիքիաղջիկների թիվը կտրուկ նվազել է: Եվ այս ամենը` հղիության արհեստականընդհատումների հետեւանքով»,- ընդգծեց Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Ումրշատյանը:

Գավառի պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինե Մարտիրոսյանի կարծիքով` հղիության արհեստական ընդհատումներ տեղում չկատարելու դեպքում անգամ ապագա հայրերն ու մայրերը ելքեր գտնում են` ազատվելով իրենց համար անցանկալի պտղից մայրաքաղաքի կամ այլ մարզերի բուժհաստատություններում:

«Երեխայի սեռը ուլտրաձայնայինհետազոտության ապարատը որոշում է 12 շաբաթական հասակում: Շատ դեպքեր են եղել, երբ մենք հրաժարվել ենք պտղահատում կատարելուց, եւ ապագա մայրերնայդ խնդիրը լուծել են մայրաքաղաքում կամ այլ տեղերում, թեեւ մենք բացատրումենք այն վնասակար հետեւանքները, որոնք կարող են առաջանալ կանանց մոտպտղահատումներից հետո»,- նշեց Մարինե Մարտիրոսյանը: Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագիրը տեւելու է 24 ամիս:

«Գեղարքունիքի մարզում ծրագիրն իրականացվում է Սեւան, Գավառ եւ Մարտունի քաղաքներում: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված են 25 հոգի` մանկավարժներ, բժիշկներ, ծնողներ, հոգեբաններ: Հարկավոր է բոլոր միջոցներով, բայց առավելապես բացատրական աշխատանքի շնորհիվ փոխել մարդկանց հոգեբանությունն ու մտածելակերպը: Սա նաեւ ազգային անվտանգության խնդիր է:

Կարծում եմ, որ խմբերում ընդգրկված մարդիկ կկարողանան բացատրական աշխատանքի շնորհիվ կամ այլ միջոցներով բազմաթիվ աղջիկ երեխաների կյանք փրկել: Հակառակ դեպքում, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի 93 հազար աղջիկ երեխա կամ ապագա մայր, որը ծանր հարված է հայ ազգի համար` ազգ, որը ժողովրդագրական աճի լուրջ խնդիր ունի»,- եզրափակեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության համայնքային ներգրավվածության պատասխանատու Սոֆիկ Մինասյանը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества