«Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթող հաշմանդամ ունեցող 12 ընտանիք մեկնել է Ծաղկաձոր
СПОРТԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Լավագույն մարզական ընտանիք-2017» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող հաշմանդամ ունեցող 12 ընտանիքներին ճանապարհել է Ծաղկաձոր: Հաշմանդամ ունեցող ընտանիքները մարզական այս միջոցառմանն առանձին հաշվարկով մասնակցում են 2014 թվականից սկսած: ՀՀ Նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 17-23-ը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով մարզասեր ընտանիքներին՝ Երևանի քաղաքապետը բարի երթ ու հաղթական մրցելույթներ է մաղթել նրանց: Կարևորելով մարզական նմանատիպ մրցույթների կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրանք առանձնակի դերակատարում ունեն բնակչության շրջանում ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարի ամրապնդման, մասսայական սպորտի զարգացման համար, ինչն իր հերթին նպաստում է առողջ ապրելակերպին:
Մրցույթի մասնակիցները վստահեցրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու և հաղթանակով Երևան վերադառնալուև համար: