Ռոմելու Լուկակու. Մանչեսթեր Յունայթեդ եմ եկել գոլեր խփելու համար
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ հանդիպումը, որում բելգիացին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփել էր իր թիմի հաղթական գնդակը (2:1):
«Ակնհայտ է, որ այստեղ եմ գոլեր խփելու համար: Խաղում ենք միայն հաղթելու համար: Դա առաջին բանն է, որի մասին մտածում եմ դաշտ դուրս գալուց առաջ: Մնացած ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում:
Ինձ շատ լավ եմ զգում: Շատ ենք աշխատում նոր մրցաշրջանին լավ նախապատրաստվելու համար: Յուրաքանչյուրը ջանք չի խնայում, որպեսզի տեղ ստանա հիմնական կազմում:
Ուրախ եմ, որ հաղթեցինք, սակայն դեռ շատ բանի վրա պետք է աշխատենք: Մարզիչը ցանկանում է, որ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրենք»,- Լուկակուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մանչեսթերցիների առաջին գնդակը խփել էր Հենրիխ Մխիթարյանը: