Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեք օր շարունակ երկու ժամով փակ է լինելու
ОБЩЕСТВОՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նադիրաշվիլիի հետ հուլիսի 18-ին, ժամը 14.30-ին կապ է հաստատվել, ով հայտնել է, որ հուլիսի 18-ից մինչև 20-ը ներառյալ առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկու ժամով փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ կապված ավտոճանապարհին հարող լանջերում իրականացվող արհեստական քարաթափումների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն անցակետը բաց է լինելու:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



