Դեռահաս հաքերը ջարդել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության Twitter-ը
МЕЖДУНАРОДНОЕԴեռահաս հաքերը ջարդել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության Twitter-ը՝ էջում օգտատերերի հետ շփվելով գռեհիկ արտահայտություններով: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Twitter-ի հաշիվը ջարդելու մասին հայտնել է Մշակույթի նախարարությունը:
«Հաքերը վերահսկողություն է հաստատել նախարարության հաշվի վրա երեքշաբթի գիշերվա ժամը մեկից մինչև առավոտյան ժամը հինգը: Ներողություն ենք խնդրում անցանկալի հաղորդագրությունների համար», - գրել են նախարարության աշխատակիցներն այն բանից հետո, երբ վերականգնվել է էջի վերահսկողությունը:
Նշվում է, որ զրույցի ընթացքում հաքերն իրեն անվանել է նախարարության աշխատակիցներից մեկի 13-ամյա որդին, որը «շատ է ձանձրացել»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



