Բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել. Երմակովիչ
СПОРТԲորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի կարծիքով իր թիմը «Ալաշկերտ»-ին հաղթեց բարձր որակների շնորհիվ:
«Հանդիպման առաջին կեսը շատ վատն էր մեզ համար: Մեր բնավորության և լավ որակների շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել: Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Բայց միևնույն ժամանակ հավատում էինք: Առաջին կեսում «Ալաշկերտ»-ի խաղը մեզ անակնկալի չբերեց: Լավ էին տիրապետում գնդակին: «Ալաշկերտ» լավ էր խաղում, սակայն մենք առավել ուժեղ էինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց Երմակովիչը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



