Աղբյուր. Դանի Ալվեսն ազդել է ՊՍԺ տեղափոխվելու Նեյմարի որոշման վրա
СПОРТՀայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ֆրանսիական ՊՍԺ հնարավոր տրանսֆերի մանրամասները:
Բրազիլական «Lance» պարբերականը պատմել է 25-ամյա ֆուտբոլիստի որոշման շարժառիթների մասին:
Առաջին հերթին դա այն զգացողությունն է, որ նա գտնվում է Լիոնել Մեսսիի ստվերում՝ չնայած որ, նրանք ընկերական հարաբերություններ ունեն: Երկրորդը՝ տրանսֆերի հնարավոր համաձայնության վրա ազդել է փարիզցիների նորեկ, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, երրորդը՝ աշխատավարձի զգալի բարձրացումը:
Պարբերականի համաձայն՝ չնայած նախնական համաձայնությանը՝ Նեյմարի դիրքորոշումը կարող է դեռ փոխվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել բրազիլացու հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



