Հայաստանում 66 ծրագրով նախատեսված 500 միլիոնից արդեն իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում
ЭКОНОМИКАՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսված է 2017 թվականին իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ: Հուլիսի 18–ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Հուլիսի 1–ի դրությամբ` արդեն իսկ այդ 66 ծրագրերով իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ: Այն ծրագրերն են, որ պետության կողմից տարբեր գործիքներով աջակցություն են ստացել: Մասնավորապես, այդ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում»,– նշեց Ազիզյանը:
Նրա խոսքով` 2017 թվականի առաջին եռամսյակում` օտարերկրյա ներդրումների ծավալի զուտ հոսքը կազմել է 40 միլիոն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 10 միլիոն դոլարի աճ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները առաջին եռամսյակում ապահովել են 194 միլիոն դոլարի ներհոսք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38,8%–ով աճ գրանցելով:
«Ներդրումները կատարվել են Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Կիպրոսից, Կանադայից և այլն»,– ասաց Ազիզյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ առաջին եռամսյակում ընդհանուր իրականացվել 516 միլիոն դոլարի օտարերկրյա անուղղակի ներդրում. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոս աճ է գրանցվել:
Ազիզյանը կարևորեց ներդրումների ոլորտում կատարվող օրենսդրական փոփոխությունները` ներդրումային դաշտում պետական–մասնավոր հատվածի համագործակցության փոփոխությունը և օտարերկրյա ներդրողների համար դաշտը առավել թափանցիկ դարձնելը:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



