«Վագա ֆարմ»–ն ու «Նատալի ֆարմ»–ը ևս 3 տարով լիցենզիա կստանան
ОБЩЕСТВО«Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ՍՊԸ–ներին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա կտրամադրվի՝ երեք տարի գործողության ժամկետով: Այս մասին որոշման նախագիծը կառավարության «դատին» կներկայացվի վաղը կայանալիք հերթական նիստի ընթացքում:
Ինչպես կարդում ենք նախագծում՝ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ՍՊԸ–ների կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ:
«Վագա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ընկերություններին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը մասնակցել է Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը:
Հավելենք, որ այս արտոնության տրամադրումը պայմանավորված է նրանով, որ այս տարի լրանում է նախկինում՝ 2014 թ. հոկտեմբերին այս երկու ընկերություններին կրկին երեք տարի ժամկետով տրված վերոնշյալ առևտրի գործունեություն իրականացնելու լիցենզիայի ժամկետը:
Նկատենք, որ այս երկու ընկերությունները հայաստանյան դեղերի շուկայի առաջատարներն են և միշտ գտնվում են մրցակցության մեջ դեղորայքի ավելի որակյալ ու ավելի մատչելի տարբերակներ առաջարկելու տեսանկյունից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



