Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մերձավոր Արևելք. ապագա և տենդենցներ

МЕЖДУНАРОДНОЕ
Մերձավոր Արևելքում ամենատարբեր խնդիրներ այնպիսի կծիկ է հաստատվել, որ երբեմն թվում է՝ դրանք իրենց հանգուցալուծումը կստանան միայն մեր մոլորակի վախճանի հետ մեկտեղ: Եթե նման բան երբևէ տեղի ունենա, իհարկե: Այնպես, որ՝ հասկանալի է քաղաքագետների, քաղաքական էլիտաների և փորձագետների այն դիրքորոշումը, որով նրանք են դիտարկում տարածաշրջանն ու այստեղ ընթացող զարգացումները՝ այժմ և հիմա, խնդիր և գործող անձինք: Մերձավոր Արևելքում, այսինքն, անհնար է որևէ լիարժեք կանխատեսում անել ճիշտ այնպես, ինչպես սրանից առաջ ոչ ոք չէր կարող արաբա–իսրայելական Վեցօրյա պատերազմն ու դրա արդյունքները կանխատեսել:
 
Մյուս կողմից էլ՝ Թարեք Օսմանը, որ հեղինակն է «Իսլամիզմ. ինչ է դա նշանակում Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի համար» գրքի, առաջարկում է ապագան չհեռացնել մեր դիտակետից և այդ առումով չորս հիմնական տենդենցներ է ֆիքսում, որոնք, անշուշտ, կարող են օգտակար լինել տարածաշրջանի հետ անքակտելի կապերով կապված հայաստանյան հանրության համար:
 
Առաջին տենդենցը կապված է Լևանտի հետ: Սա ֆրանսերենից ծնված բնորոշում է Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածի երկրների համար և նեղ իմաստով՝ Սիրիա, Իսրայել, Պաղեստին ու Լիբանան է մատնանշում, բառացի նշանակելով Արևելք, լայն առումով՝ նաև Հորդանան, Եգիպտոս, Թուրքիա /Մեծ Հայքի հարավ–արևմտյան հատվածը/ և Իրաք, որտեղ հարյուր տարի առաջ հաստատված հետօսմանական կարգուկանոնը, որ հիմնված էր արաբական ազգայնականության վրա, վաղուց արդեն գոյություն չունի: Ինչ վերաբերում է ներկային՝ այսօր արդեն երկու պետություններ՝ Իրաքն ու Սիրիան, որ կորցրին իրենց կենտրոնական իշխանությունն ու կանգնած են մասնատման վտանգի առաջ, քաղաքականապես/կրոնական տեսանկյունից ֆրագմենտավորված և սոցիալապես խիստ բևեռացված կմնան դեռ առնվազն մի քանի տասնամյակ՝ համոզված է Օսմանը: Լիբանանում աղանդավորությունը կշարունակի գլխավոր խնդիր լինել, Հորդանանը կցնցվի միգրանտների հոսքից, պաղեստինա–իսրայելական հակամարտությունը դեռ շատ արյուն կհոսեցնի: Բայց մի բան կա, որ ընդհանուր կլինի բոլորի համար, և դա մեծ տեղաշարժն է: Նախ՝ մարդիկ ներսում ավելի ապահով վայրեր կփնտրեն, հետո կշարժվեն դեպի Եվրոպա, և դրանից հետո գլխավոր հարցը, որ կտանջի բոլորին՝ սեփական ինքնության համար մղվող պայքարը կլինի, ինչը, հնարավոր է, ուղեկցվի նոր քարտեզների գծագրմամբ:
 
Երկրորդ տենդենցը կապված է Հյուսիսային Աֆրիկայի հետ: Հեղինակը կանխատեսում է, որ ամենախիտ բնակեցված երկրները՝ Եգիպտոսը, Ալժիրն ու Մարոկկոն, ի վիճակի կլինեն պահպանել սոցիալ–քաաքական կարգուկանոնը, որ ձևավորվել են վերջին 60 տարիների հետգաղութային շրջանում: Բայց նույնիսկ այդ դեպքում իշխանություններն, արդեն 2025–ին, կկանգնեն 30 տարեկան մոտ 100 միլիոն այն երիտասարդների պրոբլեմների առաջ, որ կվերաբերեն աշխատանքի, անձնական կյանքի և կարիերայի կարգավորման հարցերին: Պարզ պատճառով. սրանց մեծ մասը կրթություն չունի, որևէ արհեստի չի տիրապետում և ընդհանրապես փոքր շանս անգամ չունի սոցիալական ճկունության դրսևորման համար: Գոնե Եգիպտոսի դեպքում խնդրի լուծումը կարող էր տուրիզմն ու գյուղատնտեսությունը դառնալ, բայց վերջին տարիներին հաճախացած երաշտն ու իսլամիզմի տարածման տագնապը իշխանությունների զրկում է նաև այդ հնարավորության լայնակի գործածումից: Ստացվում է՝ այստեղ նույնպես սոցիալական անկարգություններ ու դեպի Եվրոպա տեղաշարժ պիտի կանխատեսել, որի աղետալի հետևանքները չեն կարող նույնիսկ մինչև վերջերս տարածաշրջանային անվտանգության օազիս և ներդրումների հիմնական աղբյուր դիտարկվող Ծոցի երկրները չեզոքացնել:
 
Նախ՝ նրանք նույնպես ներքաշվել են քաղաքական քաոսի հորձանուտը և, ինչպես երևում է, քաթարյան ճգնաժամն ու Եմենի փրոքսի–պատերազմը վերածվելու է Իրանի հետ անխուսափելի բախման: Բացի այդ՝ նույնիսկ Սաուդյան Արաբիան այժմ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի նավթի էժան գների հետ կապված և նախկինի պես չի կարող ցածր որակավորման բանվորներ ընդունել Հյուսիսային Աֆրիկայի երկրներից: Այնպես, որ՝ Ծոցի հարավը դեռ նոր քաղաքական շոկերի առիթ կարող է դառնալ, և թեպետ քաղաքական բարեփոխումները բոլորի հրամայականն են, ակնհայտ է, որ գահերի պատերազմների և երրորդ տենդենցի մակարդակում ոչ ոք պատրաստ չէ դրան: Չորրորդ տենդենցը, որի մասին խոսում է Թարեք Օսմանը, վերաբերում է առհասարակ արաբական աշխարհին, ինչպես նաև՝ Թուրքիային և Իրանին:
 
Ինչպես երևում է՝ Իրանը, որ ի տարբերություն Ծոցի երկրների, քայլում է արդիականացման ճանապարհով, կարող է մեծ ասպարեզ ունենալ իր քաղաքական հավակնությունների համար, ներքաշվելով նոր խնդիրների մեջ: Իսկ Թուրքիան, որ նեոօսմանյան բռնապետության շրջան է թևակոխել, շատ արագ է վատնել բոլոր այն օգուտները, որ ստացել էր քաղաքական իսլամի միջոցով՝ արաբական գարնանը հաջորդած շրջանում: Այնպես, որ՝ Թուրքիայի դեպքում նույնպես անհնար է կանխատեսում անել, որովհեև այս երկրի դեպքում մասնատումից մինչև նոր թռիչք անհնար չէ, բայց բոլոր խնդիրները որ կծնվեն ռադիկալիզմի խորացման, կրոնի սոցիալականացման արդյունքում, ոչ միայն միաժամանակ չեն լուծվի, այլև կխորանան սոցիալ–տնտեսական խնդիրների պատճառով:
 
Հեղինակը կարծում է, որ բոլոր այս խնդիրներն ու տենդենցները հնարավոր է մեղմացնել արաբական աշխարհի համար կազմվելիք, այսպես կոչված, Մարշալի պլանի միջոցով: Եվ թեպետ հասկանալի է, որ տարածաշրջանում շահեր ունեցող Արևմուտքը դրա համար ոչ քաղաքական կամք ունի, ոչ՝ միջոցներ, Օսմանը Project Syndicte հայտնի հանդեսում փորձում է ապացուցել, որ այն անհրաժեշտ է: Այդպես Լևանտի մասնատումը չի խափանվի, իսկ աշխարհիկությունը տիրապետող չի դառնա իսլամիզմի նկատմամբ, սակայն, մեղմացնելով սոցիալ–տնտեսական խնդիրները հատկապես՝ հաստատ կմեղմի արմատականության տարածումը գոնե երիտասարդության շրջանում և մասամբ չեզոքացնի այն խնդիրները, որ կարող են ծնվել հիշյալ տենդենցների արդյունքում:
Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”