Արցախի բանակը եղել և միշտ մնալու է Արցախում. Էդուարդ Շարմազանովի պատասխանը Չավուշօղլուին
МЕЖДУНАРОДНОЕՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
Ինչպես տեղեկացնումմ է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.
«Մի պետություն, որը բացահայտ աջակցել եւ աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Արցախյան զինուժը եղել եւ մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը: Եւ վերջում, զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



