Նեթանյահուն քննադատել է Իսրայելի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի վարչապետ Բենիամիան Նեթանյահուն՝ Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի եւ Լեհաստանի վարչապետների հետ փակ հանդիպման ժամանակ, կտրուկ քննադատել է Իսրայելի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Հաարեց» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ ելույթը սխալմամբ հեռարձակվել է լրագրողների ականջակալներում, որոնք լուսաբանել են Նեթանյահուի այցը Բուդապեշտ:
«Եվրամիությունը միակ միջազգային կազմակերպությունն է, որը որոշում է քաղաքական նկատառումներից ելնելով իրեն տեխնոլոգիաներ տվող Իսրայելի հետ հարաբերությունները: Ոչ ոք դա չի անում: Մենք հատուկ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, եւ այն չի հետաքրքրվում քաղաքական հարցերով: Մոդին ինձ ասաց՝ ես պետք է մտածեմ Հնդկաստանի շահերի մասին: Ռուսաստանը քաղաքական պայմաններ չի դնում, Աֆրիկան՝ նույնպես: Միայն ԵՄ-ն է դա անում: Դա անիմաստ է: Դա հակասում է Եվրոպայի շահերին»,- ասել է Նեթանյահուն:



