Բրյուսելը Վարշավային սպառնացել է պատժամիջոցներ կիրառել ԵՄ օրենսդրությունը խախտելու համար
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովը լուրջ մտահոգություն հայտնել Լեհաստանում դատական համակարգի անկախության նկատմամբ սպառալիքների առնչությամբ և կոչ է արել Լեհաստանի կառավարությանը հետաձգել այդ սպառնալիքները ստեղծող նոր օրենքների ուժի մեջ մտնելը, գրում է Интерфакс-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի առաջարկով՝ նրա առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը կոլեգիայի նիստին է ներկայացրել լեհական դատական համակարգի մասին Եվրահանձնաժողովի և լեհական կառավարության միջև երկխոսության ընթացքը:
«Օրենքները ներկայիս տեսքով ընդունելու դեպքում զգալի բացասական ազդեցություն կթողնեն դատական իշխանության անկախության վրա և կամրապնդեն Լեհաստանում իրավունքի գերակայությունը վտանգող համակարգային սպառնալիքները»:
Եվրահանձնաժողովը նիստին ուսումնասիրել է վիճելի օրենքի նախագծերը և հասանելի իրավական և քաղաքական ազդեցության լծակները՝ որպես Եվրամիության մասին պայմանագրերի երաշխավոր, այդ թվում նաև ԵՄ օրենսդրությունը խախտելու համար պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:



