Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեհաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է Լեհաստանին հերթական խորհուրդները տալ, որպեսզի խուսափի այդ երկրի իշխանությունների՝ օրենքի գերակայության սկզբունքը խախտելուց, ինչպես նաեւ սկսի եվրոպական օրենսդրության խախտումները կանխարգելելու ընթացակարգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը:
Չորեքշաբթի եվրահանձնաժողովի կոլեգիան քննարկել է Լեհաստանում տեղի ունեցող դատական բարեփոխումները: Թիմերմանսի խոսքով՝ եթե երեք օրենքները, որոնք դեռ ընդունված չեն, ուժի մեջ մտնեն, երկրի դատական իշխանությունը կհայտննվի քաղաքական իշխանության ազդեցության տակ:
«Մենք արագ կպատրաստենք երրորդ առաջարկությունը՝ օրենքի գերակայության գործընթացի շրջանակում, որպեսզի հաջորդ շաբաթ կոլգիան այն պաշտոնապես հաստատի»,-ասել է Թիմերմանսը:
Խախտումը կանխարգելելուն նախապատրաստվելու ընթացակարգը կարող է ավարտվել ԵՄ դատարան դիմելով, որը պետք է երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշում կայացնի, եթե պարզվի, որ Լեհաստանը խախտել է եվրոպական օրենսդրությունը:



