Սենատոր Մաքքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են ախտորոշել
ОБЩЕСТВОՍենատոր Ջոն Մաքքեյնի (հանրապետական, Արիզոնա նահանգ) մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով սենատորի կայքում հրապարակված հայտարարությունը:
Հուլիսի 14-ին Ֆենիքսի (Արիզոնա նահանգ) բժշկական կենտրոնի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը՝ Մաքքեյնի ձախ աչքից հեռացնելով 5 սանտիմետրանոց արյան գունդը: Ներկայումս 80-ամյա սենատորն իրեն լավ է զգում, սակայն հաջորդ շաբաթվա ընթացքում գործերով չի զբաղվի: Բժշկի խոսքով՝ ուռուցքը հեռացվել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սենատորին մաղթել է շուտափույթ ապաքինում: «Սենատոր Ջոն Մաքքեյնը միշտ եղել է մարտիկ: Մելանյան և ես մտովի սենատոր Մաքքեյնի և նրա ողջ ընտանիքի հետ ենք»,- ասել է նախագահը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



