Աստղային խոհանոց. ինչ են նախընտրում հայտնիները. լուսանկարներ
ФОТОՀամաշխարհային կինոյի և շոուբիզնեսի հանրահայտ դեմքերի գաստրո նախասիրությունները բազմազան են։ Ոմանք էկզոտիկ խոհանոցի «գերիներ» են, մյուսներն էլ՝ ավանդական խոհանոցի սիրահար։ Աստղեր էլ կան, որոնք նախընտրում են ֆաստ-ֆուդը, ու դա այն պարագայում, երբ «ի պաշտոնե» պարտավոր են պահպանել իրենց գեղեցիկ կառուցվածքը։
Reservin-ը Ձեզ է ներկայացնում մի քանի բաղադրատոմս, որոնք հայտնիների գաստրո առօրյայի անբաժան մասն են կազմում։
1․Պաստա կարբոնարա՝ Թոմ Քրուզից
Ի՞նչ է պետք․ 1 տուփ սպագետտի, 2 հատ ձու, 5 կտոր իտալական բեկոն, 2 պճեղ սխտոր, 1 գլուխ սոխ, 1 բաժակ քերած պարմեզան, ձիթապտուղ (ըստ ճաշակի), աղ-պղպեղ (ըստ ճաշակի):
Ի՞նչպես պատրաստել․ Վերցնում ենք սոխն ու բեկոնը, տապակում ձիթայուղով, որից հետո ավելացնում ենք ճզմած սխտորը։ Իսկ ահա ձվերը հարում ենք աղով ու պղպեղով։ Դրանից անմիջապես հետո, շոգեխաշում ենք սպագետտին, և երբ արդեն այն պատրաստ կլինի, դատարկում ենք ջուրը, ու ավելացնում նախապես հարված ձուն։ Միասին խառնելուց հետո, դնում ենք սոխն ու բեկոնը։ Մատուցելուց առաջ ամբողջացնում ենք ուտեստը պարմեզանի խիտ շերտով։
2. Սոխով ապուր-պյուրե՝ Անջելինա Ջոլիից
Ի՞նչ է պետք. 4-5 հատ կարտոֆիլ, 2 լ․մսային կամ բանջարեղենային արգանակ, կանաչ սոխի 4 ցողուն, 1 ճաշի գդալ կարագ, 1 թեյի գդալ ալյուր, 3 կտոր ցորենի հաց, 100 մլ. սերուցք, 2 ձվի դեղնուց, աղ-պղպեղ (ըստ ճաշակի):
Ի՞նչպես պատրաստել. Մաքրում ենք սոխն ու կարտոֆիլը, կտրատում ու խաշում ենք արգանակի մեջ մինչ դրանց պատրաստ լինելը։ Դրանից անմիջապես հետո, սոխն ու կարտոֆիլը հեռացնում ենք արգանակից, ու բլենդերով հարում։ Պատրաստի պյուրեն նորից տեղավորում ենք արգանակի մեջ։ Այժմ ալյուրը տապակում ենք կարագով ու ավելացնում պյուրեի վրա, համեմում ենք ու սառեցնում ապուր-պյուրեի մի հատվածը։
Հերթը հասնում է դեղնուցներին ու սերուցքին․ հարում ենք, խառնում ապուրի սառեցված, ապա՝ տաք հատվածների հետ։ Վերջում կտրատում ենք հացը, չորացնում ջեռոցում։ Մատուցում ենք չորահացի հետ։
3․Անուշաբույր հավ՝ Շակիրայից
Ի՞նչ է պետք. 600 գրամ հավի միս, 1 գլուխ սոխ, 50 գրամ հնդկական ընկույզ, 3 ճաշի գդալ սերուցք, 2 ճաշի գդալ քարրի մածուկ, 3 ճյուղ համեմ, ձիթայուղ (ըստ ճաշակի), աղ-պղպեղ (ըստ ճաշակի):
Ի՞նչպես պատրաստել. Սկզբից հավի միսը միջին չափի կտորներով կտրատում, դնում ենք խորը թավայի մեջ (ընդ որում, կաշին պետք է ներքևում լինի), և արագ տապակում քիչ ծավալի ձիթայուղով։ Ապա միսը շրջում ենք, ու ավելացնում կտրտատած սոխը։ Շարունակում ենք ուտեստի պատրաստությունը, մանրացնելով հնդկական ընկույզը, խառնելով քարրի մածուկը, մեկ բաժակ ջրի հետ լցնելով հավի վրա, համեմելով։ Ավարտելով նախապատրաստական աշխատանքները, դնում ենք ուտեստը ջեռոցը ու եփում փակ կափարիչով կամ ալյումինաթղթի մեջ։ Պատրաստման տևողությունը՝ 30 րոպե: Վերջում ավելացնում ենք սերուցքն ու համեմը:
Շարունակությունը՝ այստեղ