Լեոնիդ Ֆեդուն. Արաս Օզբիլիսը դուր չի գալիս Դմիտրի Ալենիչեւին
СПОРТNews.am-ը գրում է .
«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվից» կրած տնային պարտությունիցհետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, որը մոսկովյան դերբիում փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին եւ բավական հաջող մտավ խաղի մեջ:
«Շատ դժգոհ եմ արդյունքից: Կար լավագույն եռյակում հայտնվելու հնարավորություն: Այժմ մեդալների համար պայքարելը շատ բարդ է: Իհարկե, մարզիչը չկռահեց մեկնարկային կազմի հարցում: Պրոմեսը չէր կարող անցկացնել ամբողջ խաղը: Անհասկանալի է, թե ինչու մեկնարկային րոպեներից չէր խաղում Արաս Օզբիլիսը, որը թարմացնում է խաղը, բայց այնքան էլ դուր չի գալիս մարզիչին»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արաս Օզբիլիսը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: «Լոկոմոտիվի» դեմ խաղում նա փոխարինել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումը: