«Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին
СПОРТ«Մոնակո»-ի ղեկավարությունը մտադիր է դիմել Ֆրանսիայի ֆուտբոլային լիգա և ՖԻՖԱ՝ Եվրոպայի առաջատար ակումբների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը: Պատճառն առանց «Մոնակո»-ի ղեկավարությանը տեղյակ պահելու հարձակվող Կիլիան Մբապեի ու նրա գործակալի հետ կապերի հաստատումն է:
«Մոնակո»-ն ցավում է, որ Եվրոպայի առաջատար ակումբները բազմիցս կապ են հաստատել Կիլիան Մբապեի և նրա շրջապատի հետ առանց մեր թույլտվության: Որպեսզի վերջ տրվի այդ անընդունելի իրավիճակին՝ «Մոնակո»-ն նախատեսում է դիմել LFP ու ՖԻՖԱ»,- ասված է հայտարարության մեջ:
18-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



