Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ
СПОРТԿատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի գործակալն ու հայրն այսօր կհանդիպի ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին վստահեցնում է RMC-ն:
Կողմերը քննարկելու են բրազիլացու անձնական պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ընդգծվում է, որ գործարքը կարող է կնքվել այսօրվա ավարտին մոտ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ն կվճարի 222 մլն եվրո՝ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի կնքած պայմանագրում նշված հրաժարագինը:
Նեյմարը կապտանռնագույնների կազմում խաղում է 2013 թվականից: Թիմի կազմում անցկացրել է 186 խաղ՝ խփել 105 գոլ և կատարել 80 գոլային փոխանցում: Համաձայն ԶՄՆ-երի տեղեկությունների, Նեյմարի՝ «Բարսելոնա»-ից հեռանալու մոտիվացիան Լիոնել Մեսիի ստվերի տակ մնալուն վերջ տալն է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



