Մեկ օրում ռուսաստանյան օդուժը Սիրիայում 60 հարված է հասցրել ԻՊ 51 օբյեկտի ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕՎերջին օրվա ընթացքում Սիրայում ռուսաստանյան օդուժը շարունակել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հմեյմիմ» օդակայանից ռուսական ռմբակոծիչները 39 մարտական թռիչք են իրականացրել` 60 հարված հասցնելով Համարի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Հալեպի շրջաններում գտնվող 51 օբյեկտների ուղղությամբ:
Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 4 հրամանատարական կետ, զինամթերքի 6 պահեստ, մեկ ականանտեսային մարկոց, երկու ստորգետնյա բունկեր, ահաբեկիչների 32 դաշտային ճամբար եւ վեց կրակակետ:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



