Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժողովրդավարության հետքայլ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ գերնախագահի ինստիտուտ ստեղծելու գաղափարը: Այն դեպքում, երբ սկզբնական շրջանում խոսվում էր Արցախում ևս կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու մասին:

– Սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը եղել է Բակո Սահակյանի իշխանության վերարտադրությունը:

Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից առաջ Արցախում բոլորը փաստարկում էին, որ սահմանադրական փոփոխություններ են իրականացվում, որովհետև կառավարման խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ է պատերազմին դիմակայելու համար: Սակայն հետագայում որոշեցին ընտրել նախագահական համակարգ:

Ի դեպ, դրանով խախտվել են ժողովրդավարության տարրական սկզբունքները: Ժողովուրդը չի ընտրում նախագահին անցումային ժամկետի համար: Ընտրում է խորհրդարանը: Իսկ խորհրդարանը, որ ընտրվել է սահմանադրական փոփոխություններից առաջ, գործում է նոր Սահմանադրության շրջանակներում: Այսինքն` գործ ունենք զուտ մեկ մարդու ցանկության հետ:

– Կարո՞ղ ենք ասել, որ հետքայլ է արվում ժողովրդավարության սկզբունքներից:

– Միանշանակ հետքայլ է: Ադրբեջանում ևս նման գործընթացներ են տեղի ունենում: Ալիևը սահմանադրությունը փոխել է, որպեսզի կարողանա սեփական իշխանությունը երկարաձգել: Փաստորեն նույնը կատարվում է և Արցախում: Իսկ սա արդեն մեծ մարտահրավեր է Արցախի Հանրապետության անվտանգությանը:

– Փաստորեն անփոխարինելիության սինդրոմն է գործում: Այս հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա հայկական երկրորդ պետության և՛ վարկանիշի վրա, և՛ պետական կառույցների գործունեության արդյունավետության վրա ընդհանրապես:

– Հարցը կարելի է դիտարկել երկու առումով: Նախ` արտաքին աշխարհում սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության երկարաձգումը շատ բացասաբար է ընկալվում: Քանի որ այսօր դոմինանտ է արևմտյան աշխարհը, և արևմտյան մոտեցումներն են առավել կարևորվում:

Այս տեսակետից դեռևս 2015 թվականին Բարաք Օբաման, ՄԱԿ–ում ելույթ ունենալով, շեշտեց, որ այն մարդիկ, ովքեր սահմանադրություն են փոխում իրենց իշխանությունը երկարաձգելու նպատակով, մարտահրավեր են հանդիսանում սեփական հասարակությունների համար:

Իրականում, իրոք, այս ամենը միջազգային հանրության տեսակետից բավականին բացասական երևույթներ են: Եվ Բակո Սահակյանն ու իր թիմը, ովքեր ցանկանում են, որպեսզի Արցախի Հանրապետությունը ճանաչվի միջազգայնորեն կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ընկալելի լինի աշխարհի համար, փաստորեն հենց այս խնդիրների համար իրենք արդեն իրենց տվյալ քայլով լուրջ դժվարություններ են ստեղծում:

Միաժամանակ իր իշխանությունը երկարաձգելով, Բակո Սահակյանը երկրի կառավարման համակարգը տանելու է դեպի ճգնաժամ:

Ընդհանրապես 20–րդ դարի վերջի և 21–րդ դարի սկզբի փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կառավարումը շատ բացասական անդրադարձ է ունենում կառավարման արդյունավետության վրա:

Օրինակ, եթե Վլադիմիր Պուտինն իր կառավարման առաջին շրջանում հաջողութուններ է ունեցել, ապա, երբ երկարաձգեց սեփական իշխանությունը, երկիրը հայտնվեց ճգնաժամի մեջ: 2000 թվականին, երբ նա դարձավ ՌԴ նախագահ, Ռուսաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում էր 2000 դոլար, իսկ 2008–2009–ին արդեն հասավ 12 հազար դոլարի: Սակայն արդեն 2012–2013 թվականներին այն իջավ և կազմեց ընդամենը 7,5 հազար դոլար:

Նույնը` Թուրքիայում Էրդողանի պարագայում է: 2002–ին, իշխանության գալով, Էրդողանը հասավ լուրջ հաջողությունների: Քաղաքացիների եկամուտը ավելացավ երեք անգամ: Իսկ երբ արդեն սկսեց կառավարել երրորդ անգամ, երկիրը հայտնվեց ճգնաժամի մեջ:

Նույնիսկ Չինաստանում, որ ավտորիտար երկիր է, հասկացել են, որ դա մեծ խնդիր է հանրության համար: Եվ արդեն կառավարման համար նշանակել են տասը տարվա լիմիտ:

Այնպես որ, այս հանգամանքը Արցախի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է և՛ ներքին կյանքում, և՛ արտաքին քաղաքականության մեջ:

– Հնարավո՞ր է, որ սա նաև Հայաստանի իշխանությունների կամքն էր, միայն Բակո Սահակյանի ցանկությունը չէր:

– Միանշանակ Երևանը ազդեցություն է ունեցել այս հարցի վրա: Սակայն դա ոչ մի առումով չի արդարացնում այն, ինչ եղել է: Քանի որ Սերժ Սարգսյանը 2015 թվականին Սահմանադրությունը փոխել է ՀՀ տարածքում, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը, ապա նույնը կատարեց նաև Բակո Սահակյանը Արցախում: Այսինքն` երբ Հայաստանում իշխանությունները գնացին սխալ ուղիով, նրան ընդօրինակեց նաև Արցախը:

Եվ այնպես չէ, որ այդ պատասխանատվությունը միայն Հայաստանի վրա է: Բակո Սահակյանը կարող էր շատ հանգիստ հեռանալ իշխանությունից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%