Յուրա Մովսիսյան. Օզբիլիսը հերոս է
СПОРТ«Սպարտակ» - «Լոկոմոտիվ» (1:2) Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Արաս Օզբիլիսի հասցեին: Մոսկովյան դերբիում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Սպարտակի» կազմում փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին եւ, բավական ակտիվ մտնելով խաղի մեջ, դարձել էր նաեւ գոլային փոխանցման հեղինակ:
«Օզբիլիսը հերոս է»,- խաղից հետո նշել է Մովսիսյանը, որը դեռ չգիտի իր վնասվածքի բարդության աստիճանը, փոխանցում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Օզբիլիսը փոխարինել էր հենց Հայաստանի հավաքականի հարձակվողին: Հոկտեմբերի 19-ին Յուրա Մովսիսյանը կանցնի մանրակրկիտ բուժզննում, որը ցույց կտա նրա վնասվածքի լրջությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



