Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքում անհետևողականություն է դրսևորում, ոչ համակարգված գործողությունների պատճառով սխալներ գործում

ИНТЕРВЬЮ
Մեր հյուրն է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթևոսյանը:
 
– Կատարի քաղաքական շրջափակումը դեռ երկա՞ր կմնա ուժի մեջ:
 
– Կատարի դեպքերի մասին բազմաթիվ բացատրություններ ու մեկնաբանություններ են հնչել: Բայց այդ ամենից դուրս է մնացել մի կարևոր հարց՝ ահաբեկչությանն աջակցող մի երկիր՝ Սաուդյան Արաբիան, ահաբեկչությանն աջակցելու համար քննադատում է մեկ այլ երկրի՝ Կատարին: Այնքան իռոնիա, ցինիզմ կա այս ամենում: Եթե հիշենք, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի անունները մշտապես միմյանց կողքին են նշվել՝ որպես ԻՊ–ին հովանավորողներ: Բայց հանկարծ Արաբիան դարձավ լավ ոստիկան, իսկ Կատարը՝ վատ: Հասկանալի է, որ այստեղ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կան, և շատ հարցերի պատասխաններ գտնվում են Կատարից ու Ս. Արաբիայից դուրս:
 
ԱՄՆ–Իրան–Ռուսաստան–Թուրքիա քառյակի միջև գործընթաց է գնում, որի շատ մանրամասներ դեռևս հասկանալի չեն: Դրա մասին են վկայում նաև ԱՄՆ իշխանությունների՝ միմյանց հակասող հայտարարությունները: Ուշագրավ է նաև Թուրքիայի դիրքորոշումը, որն օգտագործելով այս պատեհ առիթը՝ մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կատարում, կուտակում է քաղաքական կապիտալ: Այս համատեքստում շատ կարևոր է ՌԴ–ի դիրքորոշումը, որը փորձում է չմիջամտել, բայցև որոշակի աջակցություն է ցուցաբերում Կատարի իշխանություններին:
 
– Ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ–ի թիվ մեկ օրակարգային հարցն է: Բայց Կատարի դեպքերից մի քանի օր հետո այդ երկիրը ԱՄՆ–ից ձեռք է բերել 12 մլրդ դոլարի կործանիչ ինքնաթիռ, ինչն անուղղակի աջակցություն է Կատարին:
 
– ԱՄՆ–ի քաղաքականության մեջ պարադոքսներ գտնելը դժվար չէ: Բայց հարց է, թե այդ ամենն ինչպես է ազդում իրական քաղաքականության վրա, և հակադիր ուժերն ինչպես են փորձում այդ հանգամանքը դարձնել քաղաքական կապիտալ: Հասկանալի է, որ ԱՄՆ–ի համար ամենևին էլ ձեռնտու չէ Կատարի հետ հարաբերությունների իսպառ վատթարացումը: Այնտեղ տեղակայված է ամերիկյան զինուժ, որը կարևոր պլացդարմ է ԱՄՆ–ի համար: Սակայն մյուս կողմից ԱՄՆ–ն չի ցանկանում, որ այս գործընթացում Ռուսաստանն առաջին ջութակի դեր ստանձնի: Նա շարունակում է տարածաշրջանը դիտել որպես իր բացառիկ իրավունքների տարածք: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է ամերիկյան արտաքին քաղաքականությունը Մերձավոր արևելքում անհետևողականություն դրսևորում, ոչ համակարգված գործողությունների պատճառով սխալներ գործում: Եվ այդ սխալները ոչ թե առանձին դեպքեր են, այլ դառնում են օրինաչափություն:
 
– Այս դեպքերն անուղղակիորեն ուղղված են Իրանի դեմ: Սակայն որքան էլ պարադոքսալ հնչի, պայքարի առաջնագծում հայտնվեց Թուրքիան: Ինչո՞ւ և ինչպե՞ս:
 
– Եթե տասնամյակներ առաջ անհնար էր պատկերացնել, որ եվրոպամետ Թուրքիան որևէ առնչություն կունենա Մերձավոր արևելքի հետ, ապա հիմա տեսնում ենք ճիշտ հակառակը՝ Թուրքիան գնալով ավելի է հեռանում Արևմուտքից և ավելի մեծ քայլերով մխրճվում մերձավորարևելյան խնդիրների մեջ: Սակայն դրանք բացի որոշակի խնդիրներ ստեղծելուց, նաև նոր հնարավորություններ են ընձեռում Թուրքիային: Թեև մեծ հարց է, թե այդ երկրի ռեսուրսները արդյոք բավարար են՝ այդ գործընթացներում լիարժեք ներգրավվածություն ունենալու համար:
 
Չմոռանանք, որ Էրդողանն ունի ավելի հեռուն գնացող հավակնություններ, քան պարզապես Կատարի գործընթացներն են: Խոսքը իսլամադավան աշխարհում առաջնորդի դերը ստանձնելու մասին է: 2–3 տասնամյակ է՝ այդ հարցում Սաուդյան Արաբիան առաջնային դերում է, մյուս բևեռում Իրանն է, երրորդում փորձում է հայտնվել Թուրքիան: Թուրքիայի իշխանությունները, հատկապես նրա պահպանողական կողմնորոշման ղեկավարները չեն կարող անտարբեր մնալ այս գործընթացների նկատմամբ: Իհարկե, այդ ամենը մատուցվում է իսլամական, կրոնադավան քողի ներքո, սակայն դրա իրական պատճառներն աշխարհաքաղաքական են: Թուրքիայի բիզնես շահերի մասին ևս չպետք է մոռանալ: Տարիներ շարունակ այդ երկիրը ներգրավված է եղել տարածաշրջանի էներգետիկ ծրագրերում, կատարել խոշոր ներդրումներ, թուրքական կապիտալը մեծածավալ կերպով ներկայացված է այդ երկրներում: Ուստի նա չի կարող մի կողմ քաշված մնալ:
 
Չմոռանանք, որ այն դեպքերում, երբ Թուրքիայի նշանակությունը հարցականի տակ է դրվում, նրան օգնության է հասնում նրա աշխարհագրական դիրքը: Այստեղ ևս անհնար է պատկերացնել, որ Թուրքիայի նման դաշնակից ունենալով՝ ԱՄՆ–ն, չնայած նրանց միջև առկա որոշակի հակասությունների, որոշ հարցերի բարձրացումը չի պատվիրակում հենց Թուրքիային:
 
Այս ամենի համադրումն է, որ մեզ թույլ է տալիս ասել, որ Թուրքիան չէր կարող անմասն մնալ Կատարում կատարվող գործընթացներից:
 
– Այդ դեպքերի առնչությամբ նոր շունչ ստացավ Թուրքիա–Իրան գործակցությունը: Սա զուտ մարտավարակա՞ն խնդիր լուծող համագործակցություն է:
 
– Թուրքիա–Իրան հարաբերություններն ամենաուշագրավն են: Դժվար է հիշել մեկ ուրիշ երկու հզոր հարևաններ, որոնց հարաբերություններն ունենան նման զիգզագաձև զարգացում: Մեկ ամիս նրանք մտերիմ դաշնակիցներ են, հաջորդ ամիս՝ գրեթե պատերազմական վիճակում գտնվող թշնամիներ: Այս վերջին համագործակցությունը ևս պետք է ժամանակավորների շարքին դասել: Խնդիրներ նրանց միջև այսօր էլ կան, բայց կան նաև այնպիսի ոլորտներ, որտեղ նրանց շահերը միանշանակ համընկնում են:
 
 

Արփի Սահակյան
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%