Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 000 այցելու
ОБЩЕСТВОՅուրաքանչյուր քաղաքի պատմամշակութային կյանքի անբաժան մասն են կազմում թանգարանները՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու իհարկե՝ նշանավոր մարդկանց:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 թանգարաններն ունեցել են ավելի քան 31 000 այցելու, որից 8000-ը Երևան այցելած զբոսաշրջիկներն են՝ հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։
Համայնքային թանգարանների գրավչությունը բարձրացնելու և ավելի շատ այցելուներ ներգրավելու նպատակով թանգարանները պարբերաբար կազմակերպում են թեմատիկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվում Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին:
Կարևորելով սոցիալական նշանակության ծրագրերը՝ համայնքային թանգարանները նաև անվճար այցեր են կազմակերպում մարզերի երեխաների, ուսանողների, տարեցների, զինծառայողների և բարեգործական ծրագրերի մասնակիցների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



