Ֆինլանդիայում ցմահ ազատազրկման են դատապարտել իր 5 երեխաներին սպանած և սառցարանում պահած կնոջը
МЕЖДУНАРОДНОЕՖինլանդիայի Օուլու քաղաքի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 36-ամյա մի կնոջ, ով մեղադրվում էր իր 5 երեխաների սպանության համար, գրում է interfax.ru-ն։
Նշվում է, որ նա իր երեխաներին սպանելուց հետո նրանց մարմինները տարիներ շարունակ պահել է սառցարանում։
Ֆինլանդական քրեական օրենսգրքի համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել «սպանություն» և «գերեզմանի անարգանք» հոդվածներով։
Դատարանը հաստատել է, որ հանցագործությունն իրականացվել է առանձնակի դաժանությամբ, և պատիժը ծանրացվել է, քանի որ խոսքը նորածինների մասին է։
Հինգ նորածինների՝ երկու տղաների և երեք աղջիկների մարմինները հայտնաբերվել էին Օուլու քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում՝ անցյալ տարվա հունիս ամսին։
Մեղադրող կողմի համաձայն՝ մահացած երեխաներից առաջինը ծնվել էր 2005-ին, իսկ վերջինը՝ 2013-ին։
Ըստ կնոջ՝ բոլոր երեխաներին նա ծննդաբերել է սեփական բնակարանում, և «նրանք բոլորը մահացած են ծնվել»։



