Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել՝ նույն պատրվակով՝ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի համար, որին Անկարան պատասխանատու է համարում անցած տարվա հուլիսին պետհեղաշրջման փորձ կազմակերպելու համար, հայտնում է Anadolu-ն։
Ստամբուլում 168 մարդու կալանավորելու օրդեր է տրվել, ձերբակալվել են 115-ը։ Անկարայում տրվել է 159 մարդու կալանավորման օրդեր։
Կասկածյալներից են Անտառային ու ջրային տնտեսության նախարարության 20 աշխատակիցներ, 34 լրագրողներ, որոնք աշխատել են Zaman, Taraf, Cihan, Nokta պարբերականներում, որոնք բոլորն էլ փակվել են իշխանությունների կարգադրությամբ։
Անկարայում գլխավոր դատախազությունը կարգադրել է կալանավորել 105 նախկին ոստիկանների՝ 13 տարբեր նահանգներում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



